Գրեթե ամեն օր համացանցը «տարօրինակ» նորություններ է հրամցնում։ Դժվար է հասկանալ, թե դրանցից որն է կեղծիք, որը՝ հավաստի տվյալ։ Բայց հիմա ինչ էլ ձեռնարկեն Ռուսաստանն ու Իրանը, մենք պետք է հստակ գիտակցենք. նրանք Հայաստանն ու հայերին չէ, որ «փրկում» են։ Նրանք պարզապես պայքար են սկսել Այսրկովկասում իրենց շահերի համար։ Ճիշտ է, շատ են ուշացել այդ հարցում։ Մենք համոզված ենք՝ Մոսկվայում ու Թեհրանում իշխանությունները հիանալի գիտեն, որ իրենք մասնակից են այն բանին, որ Թուրքիան մուտք է գործել մեր տարածաշրջան և հենց Արցախից բացահայտորեն սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին։ Այնպես որ, միամիտ չլինենք։ Պարզ է, որ այն նախապատրաստությունները, որոնց ակտիվորեն մասնակցեցին Հայաստանի կառավարությունն ու նախագահը (կովկասյան թաթարների առաջնորդի հետ «համագործակցելով»), սպառնում են Իրանին ու Ռուսաստանին առավել ծանր հետևանքներով։
Սակայն ոչ մի արդարացում չկա այն բանին, որ Արցախն ու արցախահայերը խոշոր խաղի զոհ դարձան։ Որ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը ատում են արցախցիներին, հասկանալի է։ Բայց որ իր հայրենակիցներին ատել և ատում է Արայիկ Հարությունյանը... Հենց այդպիսի արայիկհարությունյաններից էլ հրեա բոլշևիկները 1920 թ. ստեղծում էին այն դավաճաններին, որոնք խորտակում էին հայկական Առաջին Հանրապետությունը և Արցախի Ազգային խորհրդի կառույցները։
Դավաճանեցին բոլորիս, ոչ միայն Արցախի հայերին։ Կգա «իքս» ժամանակը, և մենք կիմանանք այն գինը, որն արտատարածաշրջանային ուժերը վճարել են երևանցի և ստեփանակերտցի դավաճաններին։ Փաշինյան ու փաշինյանականներ, ինչքա՞ն եք ստացել։ Արայիկ Հարությունյան, դու՞ ինչքան ես ստացել։ Ափսոս, որ Ազատության դարաշրջանի երեխաները ստրկացվելու են, ընդ որում, նրանց դատապարտում են թուրքերի ստրուկը դառնալուն։ Պատկերացրեք, որ ձեր զավակներն ու թոռները ոչ թե հայ են, այլ թուրքի ստրուկ։ Եթե դա ձեզ դուր է գալիս, Հայաստանի քաղաքացիներ, ապա դուք հայ չեք։ Իսկ եթե դուր չի գալիս, ապա ինչու՞ չեք գնում ու կառավարական առանձնասենյակներից դուրս շպրտում դավաճաններին։ Ինչու՞ չեք փակում նրանց առաջը, ովքեր արդեն այժմ իրերն են հավաքում ու փորձում փախչել Հայաստանից։
Իսկ Հայաստանի կառավարությունը շարունակում է դավաճանության ու սեփական քաղաքացիների նսեմացման ուղին, արցախահայերին պատանդ է սարքել և պատրաստ է անգամ մատաղացու դարձնելու։ Պաշտոնական Երևանի համար արցախահայերը ոչ թե հայեր են, պարզապես մարդիկ, այլ կովկասյան թաթարների զվարճանքի միս։ Ահա թե Երևանում ինչպիսին է «ժողովրդական հայրենասեր կառավարությունը»։ Բայց ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը։ Հայաստանի բնակիչները, հատկապես նրանք, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին ուրախությամբ քվեարկում էին «քայլարածների» օգտին, հավանաբար նույնպես ատում են արցախահայերին, ուստի այժմ էլ շարունակում են պաշտել դավաճան Փաշինյանին։ Աստծուց չեն վախենում։ Բայց իզուր. Աստված կա, բումերանգի պես կվերադարձնի... Բոլորիդ կվերադարձնի, «Նիկոլի վկաներ»։
Նոյեմբերի 23-ին ԶԼՄ-ների մեծ մասը հաղորդեց, որ Հայաստանի դավաճանների կառավարությունը հրապարակել է Արցախի տարածքի 121 բնակավայրի ցուցակ, որոնք անցնում են կովկասյան թաթարների վերահսկողության տակ։ Ցուցակի մեջ են Քաշաթաղի շրջանի 52 բնակավայր (ներառյալ Ադրբեջանի Լաչինի, Ղուբաթլիի և Զանգելանի շրջանների հատվածները), այդ թվում՝ Կովսական (Զանգելան) և Միջնավան (Մինջևան) քաղաքները։ 16 բնակավայր է հանձնվում Շահումյանի շրջանում (Քելբաջարի շրջանի մի մասում), այդ թվում՝ Քարվաճառ (Քելբաջար) քաղաքը։ 29 բնակավայր պետք է հանձնվի Հադրութի շրջանում, այդ թվում՝ նրա վարչական կենտրոն Հադրութ քաղաքը։ 8 գյուղ է հանձնվում Մարտակերտի շրջանում, 6՝ Մարտունու, 8՝ Ասկերանի շրջաններում։ Շուշիի շրջանում հանձնվում են Շուշի քաղաքը և Քարին տակ գյուղը։ Այսինքն, ըստ էության, ինչպես և Հադրութի դեպքում, ողջ շրջանը։ Ապշեցուցիչ է. 1992 թ., չնայած բոլոր դժվարություններին, Քարին տակ գյուղը չի հանձնվել, գյուղի ինքնապաշտպանական ջոկատը հերոսաբար կասեցրել է թուրքերին։ Իսկ այժմ՝ խայտառակ հանձնում։ Ամո՛թ Հայաստանի և Արցախի կառավարողներին, ամո՛թ այն հայերին, ովքեր շարունակում են նրանց արդարացնել։ ՈՒ չկա ոչ մի հայ գեներալ, որը ոտքի հաներ իր ենթականերին ու գոնե Երևանը մաքրեր դավաճաններից։
ՈՒ՞մ «փրկեց» Փաշինյանը։ Ոչ մեկին։ Պատերազմը քթի տակ է, անխուսափելի է։ Նոյեմբերի 23-ին մի շարք ԶԼՄ-ներ հաղորդեցին, թե իբր, զարգացնելով թուրքական ահաբեկիչների դեմ Իրանի հյուսիսում ձեռնարկված ռազմական գործողությունը, Իրանի ԻՀՊԿ զորքերը զանգվածային հրթիռային հարվածներ են հասցրել Արցախի օկուպացված մասում թուրք հանցագործների ճամբարներին։ Որոշ տվյալներով չի բացառվում, որ զոհվել են նաև Թուրքիայի և կովկասյան թաթարների զինվորականներ, որոնք այդ պահին գտնվում էին ահաբեկիչների ճամբարներում։ Նման տվյալները Հայաստանից ստուգելն արդեն գործնականում անհնար է, մնում է հուսալ, որ ապագայում այդպիսի ապացույցներ կներկայացնեն կամ Արցախի հյուսիսային մասն զբաղեցրած ռուս զինվորականները, կամ հենց իրանցիները։ Բայց եթե դա ճիշտ է, ապա արդարացվում են մեր այն ենթադրությունները, որ Արցախը վերածելու են Թուրքիայի հետ հարաբերությունները պարզելու դաշտի։
Հաղորդագրություններ կան նաև, որ ընդհանրապես վատանում է իրադրությունն Իրանի շուրջը։ Իշխանությունների դավաճանության հետևանքով Հայաստանն առանց այդ էլ հայտնվել է իր անկախության 29 տարվա ընթացքում ամենաողբերգական դրության մեջ։ Իսկ Իրանի շուրջը իրավիճակի ցանկացած վատթարացում կհանգեցնի Հայաստանի ավելի ուժեղ արտահայտված ողբերգության։ ԱՄՆ-ի ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), որի պատասխանատվության գոտում է Մերձավոր Արևելքը, հայտարարել է F-16 կործանիչների մի էսկադրիլիա Գերմանիայից Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) տեղափոխելու մասին, ինչի նպատակն է «ագրեսիայի կասեցումը և CENTCOM-ի պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովումը»։ Ագրեսիայի աղբյուրը չի նշվում, բայց կարելի է համոզված ենթադրել, որ խոսքն Իրանի մասին է։ ԶԼՄ-ները հաղորդում են նաև, թե իբր «Իսրայելն ուզում է մինչև Բայդենի գալը» Իրանին առավելագույնս վնասել ամենուրեք՝ և՛ Մերձավոր Արևելքում, և՛ Կովկասում։ Ըստ Պենտագոնի պաշտոնական հայտարարության, 480-րդ կործանիչ էսկադրիլիան զբաղվելու է «մարտական գործողությունների ավիացիոն նախապարաստությամբ, մշակելու է ամերիկյան զորքերի արագ ծավալում երկրագնդի ցանկացած կետում ցանկացած պահի»։ ԱՄԷ-ում F-16-ների տեղաբաշխման նոր վայրը դեռ չի նշվում։ Հավանաբար դա կլինի «Ալ-Դաֆրա» ավիաբազան։
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխել նաև B-52H ռազմավարական ռմբակոծիչներ։ Այդ նույն ամսին ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփն իր ավագ խորհրդականների հետ Սպիտակ տանը քննարկել է Իրանի գլխավոր միջուկային օբյեկտին՝ Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գործարանին հարված հասցնելու տարբերակը։ Կասկած չկա, որ Թեհրանում գիտեն այդ մասին։ Հենց երկրի անվտանգության ռազմական վերահաս սպառնալիքի մասին տեղեկությունն ստիպեց Իրանի Գերագույն առաջնորդ Խամենեիի ռազմական խորհրդական, ԻԻՀ նախկին ՊՆ Հոսեյն Դեհգանին նախազգուշացնելու, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան, որը կարող է հանգեցնել անգամ սահմանափակ հակամարտության, ընդունակ է սադրելու լայնածավալ պատերազմ, որը կշոշափի տարածաշրջանի նաև այլ մասերը։ «Մարտավարական սահմանափակ հակամարտությունը կարող է վերածվել լիարժեք պատերազմի... Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը, տարածաշրջանը և աշխարհը չեն կարող դիմանալ այդպիսի լայնածավալ ճգնաժամին»,- ասել է գեներալ Դեհգանը։ Ի՞նչ է, «Նիկոլի վկաները» դարձյա՞լ ոչինչ չեն լսում։ Այդ դեպքում բոլորս ոչ թե հայ ենք, այլ թուրքերին ու սիոնիստներին ծառայող զոմբիներ։
Կովկասի թաթարներն ուրախությունից այժմ իրենք են պատմում Արցախի դեմ պատերազմի «մեխանիզմի» մասին։ Ագրեսիայի ամենասկզբում նեոպահպանողական վերլուծական կենտրոնների (Հադսոնի ինստիտուտ, Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամ և այլն) վաշինգտոնյան մի խումբ «ճուռակներ» ԱՄՆ-ին կոչ էին անում լիովին աջակցել Ադրբեջանին։ Նրանք այն միտքն էին առաջ քաշում, որ Հայաստանը Իրանի դաշնակիցն է, իսկ Բաքվի հանրապետությունը՝ Իսրայելի, հետևաբար վերջինիս հաղթանակը ձեռնտու կլինի Իսրայելին։ Եվ տեսանք, որ ինչպես 2016 թ. ապրիլին, Իսրայելն անվերապահորեն պաշտպանեց Ալիևի վարչակարգին, չնայած այն բանին, որ փաշինյանական Հայաստանը շտապեց դեսպանություն բացել Իսրայելում։ Նոյեմբերի 24-ին ոմն Էլդար Մամեդով Քուինսիի պետական կառավարման ինստիտուտի (Վաշինգտոն) կայքում հետաքրքիր մեկնաբանություն է արել այդ հարցով, և Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան, թե Այսրկովկասում ինչ «խաղեր» են շարունակում խաղալ հայ ժողովրդի թշնամիները։
ԱՄՆ-ի նեոպահպանողականների (այսինքն՝ Իսրայելի լոբբիստների) համար ամենակարևորն Իրանն է։ Նրանց ակնկալիքներով, Բաքվի հաղթանակն «իրանցի ադրբեջանցիներին», որոնք հավաք կերպով ապրում են ԻԻՀ հյուսիս-արևմուտքում և կազմում են Իրանի բնակչության մոտ 25 %-ը, կմղի «ապստամբելու Իրանի դեմ Հայաստանին նրա ենթադրյալ պաշտպանության համար»։ Եվ այդ ապստամբությունը կիրականացնի վաշինգտոնյան «ճուռակների» նվիրական երազանքը՝ իրանական պետության տապալումը։ Մեր կողմից նշենք, որ Մամեդովը չափազանցում է. նրանք, ում պայմանականորեն կարելի է անվանել «իրանցի ադրբեջանցի», իրականում Իրանի բնակչության 10-12 %-ից ավելի չեն։ Պատերազմի ակտիվ փուլն ավարտվել է Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 10-ին կնքված հաշտությամբ, և Ադրբեջանն ստացել է Արցախի շրջակա բոլոր տարածքները։ Մոտ 2000 ռուս խաղաղապահներ են մտել տարածաշրջան՝ ամրագրելու նոր ստատուս քվոն, որը հաստատվել է Ադրբեջանի օգտին ավարտված պատերազմից հետո։ Առաջին հայացքից, նման ելքի դեպքում Իսրայելը հաղթող է։ Բայց դեռ պարզ չէ՝ դա նրան լրացուցիչ ռազմավարական օգուտներ կտա՞ Իրանի հետ հակամարտությունում, նշում է Մամեդովը։ Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են այն գործարքի վրա, ըստ որի Իսրայելը Բաքվին զենք է վաճառում, նրանից նավթ է գնում (որոշ տվյալներով՝ իր ներմուծվող նավթի մինչև 40 %-ը) և Բաքվի շահերի լոբբինգ է անում Վաշինգտոնում։ «Մերձավորարևելյան շատ ինքնակալների նման Ալիևը նույնպես, հավանաբար, կարծում է, թե Վաշինգտոն տանող ճանապարհն անցնում է Երուսաղեմով։ Իսրայելն իր հերթին ամրանում է Իրանի հյուսիսային սահմաններին՝ հետախուզական տվյալներ հավաքելու համար կամ նույնիսկ որպես մեկնարկային հրապարակ՝ Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում»,- նշում է քաղաքական մեկնաբան Մամեդովը։
Պատերազմը հաստատեց այդ հարաբերությունների օգտակարությունը Բաքվի համար։ Իսրայելական ժամանակակից սպառազինությունը, հատկապես անօդաչու թռչող սարքերը, հիմնական դեր խաղաց Արցախի Պաշտպանության բանակը ջախջախելու գործում։ Դրանով Իսրայելը ցույց տվեց, որ ինքն արժեքավոր գործընկեր է կովկասյան թաթարների համար։ Եվ այդ ակտիվը Բաքուն շարունակում է զարգացնել։ Մինչդեռ, Բաքվի տեսանկյունից, կայացած հաշտությունը չավարտված գործ է, գրում է Մամեդովը. «Ըստ էության, դա կրկին սառեցնում է հակամարտությունը, նույնիսկ, եթե Բաքվի համար բավական շահավետ պայմաններ է ապահովել։ Բայց Լեռնային Ղարաբաղի մի մասը դեռ Ադրբեջանի ինքնիշխանության սահմաններից դուրս է, և տարածաշրջանի կարգավիճակը տեսանելի ապագայում կմնա անորոշ։ Ադրբեջանին պետք կլինեն Իսրայելի օգնությունը՝ վերջնական կարգավորման համար ապագա դիվանագիտական պատերազմներում ամերիկյան աջակցությունն ապահովելու համար, ինչպես և նրա զենքը՝ Հայաստանի նկատմամբ որակյալ առավելությունը պահպանելու համար։ Փոխարենն Ադրբեջանը կշարունակի թույլ տալ, որ Իսրայելի գործակալները գործեն իր տարածքում՝ թիրախ ունենալով Իրանը։ Սակայն Վաշինգտոնում իսրայելամետ ճուռակների այն հույսերը, թե Ադրբեջանն ավելի առաջ կգնա և կնպաստի Իրանի ապակայունացման իրենց պլաններին, հանգում են ցանկալին իրականության տեղ ընդունելուն»։
Պատերազմի ժամանակ Ալիևը բավական հմտորեն էր ղեկավարում Թեհրանի հետ հարաբերությունները։ Նա հերքեց ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, թե Իրանը Հայաստանին օգնել է ՌԴ-ից զենքի մատակարարումների հարցում, շարունակում է Մամեդովը։ Չեզոքացնելու համար Հայաստանի նկատմամբ Իրանի հնարավոր համակրանքը, Ալիևը և իր օգնականները ողջ ուժով ջանում էին ընդգծել Բաքվի ու Թեհրանի «բարեկամությունը» և «խոր կապերը»։ Այդ նույն ժամանակ Իրանը քաղաքական ու կրոնական ուղերձներ էր հղում իր հյուսիսային հարևանին՝ հավաստիացնելու, որ պաշտպանում է նրա տարածքային ամբողջականությունը։ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլահ Խամենեին այդ հանգամանքն ընդգծել է նոյեմբերի 3-ի իր ելույթում, այդ պատերազմին Իրանի վերաբերմունքը շարադրելիս։ Դրա հիման վրա ԻԻՀ փոխարտգործնախարար Աբբաս Արակչին ներկայացրել է կարգավորման իրանական պլանը Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա իր այցերի ժամանակ։ «Ձևացնելով, թե տեղաշարժ է արել բաքվամետ ուղղությամբ, Թեհրանը ձգտում էր իր հյուսիսային թևը վտանգազերծել հակամարտության հնարավոր ալիքային ազդեցություններից։ Այդ քայլն այնքան էլ հաջող չէր։ Զինադադարի համաձայնագրի կետերից մեկը վնաս է հասցնում Իրանի շահերին։ Դա Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին միացնող ցամաքային միջանցքն է, որն անցնում է Իրանի հետ 35-կիլոմետրանոց սահմանի երկայնքով։ Որ Իրանի շահերն ուշադրության չեն արժանացել, ընդգծում է նրա թուլությունը տարածաշրջանում»,- կարծում է Մամեդովը։
Սակայն կասկածելի է, որ Իլհամ Ալիևը կփորձեր դա օգտագործել Իրանի հետ նոր հակամարտություն բորբոքելու համար։ «Նախ, ի տարբերություն 1990-ականների իր նախորդ Աբուլֆազ Էլչիբեյի, նա գաղափարական պանթուրքիստ չէ։ Նրա հավակնությունները, կարծես, սահմանափակվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնելով։ Այլ կերպ ասած, Ալիևի համար առաջնայինը Ղարաբաղն է, ոչ թե Թավրիզը։ Բացի դրանից, նա արդեն շատ գործեր ունի. վերադարձված տարածքների վերականգնումը վիթխարի ծախսեր կպահանջի, և այդ ամենը՝ երկրի տնտեսական անկման համատեքստում։ Ինչ վերաբերում է մյուս խնդիրներին (համայնավարակ, կոռուպցիա, տնտեսական արդիականացման անհրաժեշտություն), ապա նրանք պատերազմի ժամանակ երկրորդ պլան են անցել, բայց չեն վերացել, այնպես որ, Բաքուն դեռ պետք է պայքարի դրանց դեմ։ Այդ պայմաններում Իրանի հետ հակամարտությունը վերջին բանն է, որը պետք է Ալիևին։ Նա կշարունակի փոխշահավետ հարաբերություններն Իսրայելի հետ, բայց դրանք հիմնված կլինեն նպատակահարմարության և ազգային շահերի, ոչ թե վաշինգտոնյան վերլուծական կենտրոններում մշակված հակաիրանական մտացածին սխեմաների վրա»,- եզրահանգում է Մամեդովը։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ